ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկում

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկում
23.01.2021 | 10:50

Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն գործիչներ, այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ:
Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը`հունվարի 12-ին:

«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է: Մտավորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի այսօրվա ծանր և օրհասական վիճակով:
Շարժումը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա քաղաքացիական շարժում է, որի հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է:


«Ձայն հայրենեաց» նախաձեռնության գործունեությանը, համակարգող խմբի անդամների տեսակետներին կարող եք ծանոթանալ «Ձայն հայրենեաց» ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 4493

Մեկնաբանություններ